Լրահոս

09.02.2012 12:45


Հ. Հովհաննիսյան. «Ոչ մեկի տեղը հայտնի չէ, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից»

Հ. Հովհաննիսյան. «Ոչ մեկի տեղը հայտնի չէ, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից»

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակների քննարկումների հետ կապված այժմ լարվածություն կա, բայց այն հաղթահարելի է։

–Ոչ մեկի տեղը հայտնի չէ, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից,–ասել է նա,–մեծամասնականին հակված ենք մասնակցելու, եթե Ընտրական օրենսգիրքը չփոխվի։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանն էլ, որ ՀՀԿ–ի ցուցակում հայտնի ձեռներեցները չեն լինելու, Հ. Հովհաննիսյանն արձագանքել է.

–Մեկ ամիս ժամանակ է մնացել, կներկայացնեն, կտեսնենք։ Հո միայն ասելով չի։ Մեծամասնական ցուցակները կգրեն, կտեսնենք։

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը